Իտալական «Նապոլի»-ն ու Մադրիդի «Ռեալ»-ը համաձայնության են եկել իսպանացի պաշտպան Ռաուլ Ալբիոլի տրանսֆերի հարցով:
Marca-ի փոխանցմամբ՝ իտալական ակումբը կվճարի 12 մլն եվրո: Ֆուտբոլիստի հետ 4 տարվա համաձայնագիր կկնքվի:
27-ամյա Ալբիոլը «Ռեալ»-ի կազմում անցկացրել է 118 խաղ ու խփել 2 գոլ: Իսպանիայի հավաքականի կազմում Ալբիոլն անցկացրել է 40 խաղ:







































