Տնտեսական հարցերը կգերակշռեն ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների նիստում, որը հոկտեմբերի 28-ին տեղի է ունենալու Մինսկում: Այս մասին հայտնել է Համագործակցության գործադիր կոմիտեի ղեկավար Սերգեյ Լեբեդևը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Ներկայում Բելառուսի մայրաքաղաքում ընթանում է ԱՊՀ-ին առընթեր մշտական լիազոր ներկայացուցիչների նիստը: Նրանք քննարկում են կառավարությունների ղեկավարների խորհրդի ապագա նիստի օրակարգի նախագիծը:
«Ենթադրվում է ներառել բազմաթիվ հարցեր, առաջին հերթին՝ տնտեսական բնույթի»,-օգոստոսի 30-ին Մինսկում լրագրողներին ասել է Լեբեդևը: Նա պարզաբանել է, որ օրակարգում կլինեն նաև հարցեր, որոնք վերաբերում են տրանսպորտին, էներգետիկային, շրջակա միջավայրի պահպանությանը:
Նա նաև նշել է, որ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի հետ միասին հոկտեմբերին Մինսկում կանցկացվի ԱՊՀ ֆինանսատնտեսական համաժողով։







































