Երեկ ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ խոսել են Դոմինիկ Ստրոս Կանի անհապաղ հրաժարականի մասին: ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարկ Թոները երեկ ասել է, որ Դոմինիկ Ստրոս Կանը չունի դիվանագիտական անձեռնմխելիություն և կարող է պատասխանատվության ենթարկվել ԱՄՆ տարածքում գործած հանցանիք համար: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը: Լրագրողները Թոների տոնայնությունից նկատել են, որ Ստրոս Կանը չի կարող խուսափել պաշտոնանկությունից և անպայման պատասխանատվության է ենթարկվելու:
ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթներն իր հերթին հայտարարել է, որ Նյու Յորքում ձերբակալված Ստրոս Կանն «ակնհայտ է՝ այն իրավիճակում չէ, որը նրան թույլ կտա ղեկավարել ԱՄՀ-ն»: «Ես չեմ կարող մեկնաբանել այս գործը, սակայն ակնհայտ է, որ Դոմինիկ Ստրոս Կանը գտնվում է այն վիճակում, որը թույլ չի տալիս նրան ղեկավարել ԱՄՀ-ն: Ուստի շատ կաևոր է, որ ԱՄՀ տնօրենների խորհուրդը որոշի, թե ով է ժամանակավորապես ղեկավարելու ֆինանսական այդ հաստատությունը»,- ասել է Գայթները:
Ավելի վաղ Ստրոս Կանի հրաժարականի մասին է ակնարկել նաև ԱՄՀ տնօրենների խորհրդի անդամներից մեկը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: