Մադրիդում կայացավ հարձակվող Դավիդ Վիլյայի` որպես «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ ներկայացման պաշտոնական արարողությունը:
«Ատլետիկո»-ում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը հանդես կգա 9 համարի համազգեստով, որը նախկինում պատկանում էր Ռադամել Ֆալկաոյին:
Հիշեցնենք` Վիլյան «Ատլետիկո» է տեղափոխվել «Բարսելոնա»-ից: Նրա տրանսֆերի դիմաց 5.1մլն եվրո է վճարվել: Նոր ակումբում ֆուտբոլիստի տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 մլն եվրո:
















































