Դորտմունդի «Բորուսիա»-ի նորեկ և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել գերմանական Kicker-ին:
«Ես ուշադիր եմ, սակայն «Բորուսիա»-ի կազմում անցկացրած մի քանի մարզումներն ու ստուգողական երկու հանդիպումները բավարար չեն ակումբի խաղին հարմարվելու համար: Յուրգեն Կլոպը մեծագույն մարզիչ է: Թիմում խաղում են գերազանց ֆուտբոլիստներ, նրանք պրոֆեսիոնալներ են:
Հաճելի է, երբ թիմի հետ տիտղոս ես նվաճում: Ֆուտբոլ ենք խաղում` տիտղոսներ նվաճելու համար: Ֆուտբոլից բացի, սիրում եմ թատրոն և կինո գնալ: Երբեմն պարզապես հանգստանալու ցանկություն եմ ունենում»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը:






































