«Սասնա ծռեր» խմբի անդամ, անազատության մեջ գտնվող Արամ Մանուկյանին «Էրեբունի» ԲԿ-ում քիչ հետո կվիրահատեն։ Սա արդեն նրա ոտքի երկրորդ վիրահատություն է։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԲԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։
Արամ և Պավլիկ Մանուկյանները ոտքերի հատվածում հրազենային վիրավորում էին ստացել ՊՊԾ գնդում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ: Արամ Մանուկյանին առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասով (շենքերի, շինությունների, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցների զավթելը) և 235-րդ հոդվածով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):












































