Սեուլում թունելում ջուր լցվելու հետևանքով զոհվել է 1, անհետ կորել 6 մարդ՝ հաղորդում է «Ռենհապ» գործակալությունը:
Աշխատակիցների բրիգադը վերանորոգել է Սեուլի Խանգան գետից ոչ հեռու գտնվող ջրախողովակը (48 մ գետնի տակ), երբ հորդառատ անձրևների հետևանքով ջուր է լցվել թունել:
Դեպքի հետևանքով զոհվել է Չինաստանի 57-ամյա մի քաղաքացի, ևս 3 չինացի ու 3 հարավկորեացի անհետ կորել են:
Դեպքի վայր է ժամանել Սեուլի քաղաքապետը՝ հետևելու փրկարարական աշխատանքներին:









































