Christie’s աճուրդի տունը նախատեսում է 2013թ. դեկտեմբերին Հնդկաստանում իր առաջին աճուրդն անցկացնել, հաղորդում է The Wall Street Journal-ը:
Հաղորդվում է, որ նման որոշումն արտացոլում է հնդիկ հավաքորդների ուժեղացող իշխանությունը արվեստի համաշխարհային շուկայում:
Աճուրդի տան ղեկավար Սթիվեն Մերֆին հայտարարել է, որ վերջին տաս տարիներին հնդիկ հավաքորդների թիվն ավելացել է չորս անգամ: Ձեռնարկատիրոջ կարծիքով՝ դա է պատճառը, որ Հնդկաստանը պատրաստ է խոշոր աճուրդի տան կողմից «միջամտությանը»:
Christie’s-ի աճուրդը կայանալու է դեկտեմբերին Մումբայում: Ընկերությունը մտադիր է վաճառքի հանել դասական և ժամանակակից հնդկական արվեստի բազմաթիվ առարկաներ:
Ինչպես ընդգծում է պարբերականը, Sotheby’s աճուրդի տունը Մումբայում գրասենյակ է բացել մարտին, իսկ Նյու Յորքում հնդկական արվեստի առաջին աճուրդն ընկերությանը բերել է 6.7 միլիոն դոլար:










































