Ցանցահենները, որոնք կանգնած են ԱՄՆ դեմոկրատական կուսակցության էլեկտրոնային նամակագրության գողացման հետևում, ջարդել են Վաշինգտոնի մինչև 5 հետազոտական կենտրոնների համակարգչային համակարգերը: Այդ մասին երկուշաբթի հայտնել է Defense One ցանցային հրատարակությունը:
Կիբեռհարձակումը կատարվել է հետազոտական այն կենտրոնների վրա, որոնք մեծ ուշադրություն են դարձնում Ռուսաստանին, ասել է ամերիկյան Crowdstrike ընկերության տեղեկատվական տեխնոլոգիաներում ղեկավար աշխատող Դմիտրի Ալպերովիչը: Նրա խոսքով` «կիբեռկոտրման նպատակով գործողություններ են կատարվել մոտ 5 կազմակերպությունների և 10 աշխատակիցների դեմ»:
Ալպերովիչը այդ հետազոտական կենտրոնները չի անվանել, սակայն Defense One-ը պարզել է, որ հարձակումը կատարվել է ռազմավարական և միջազգային հետազոտությունների ազդեցիկ Կենտրոնի դեմ:











































