«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական կրքերն Արթիկում սկսել են թեժանալ, և իշխանությունները հասկանալով իրենց թեկնածուի բացերը` գործի են դնում հավանական թեկնածուներին խաղից հանելու կոշտ գործիքներ: Ըստ մամուլում տևական ժամանակ շրջանառվող լուրերի՝ Արթիկում իշխող ՀՀԿ-ն սատարելու է Անապայում բիզնեսներ ունեցող նախկին ԲՀԿ-ական ԱԺ պատգամավոր Մուշեղ Պետոյանին ու քանի որ գնալով համոզվում են, որ Պետոյանը չունի այն հեղինակությունը, որ կարող է ինքնուրույն քաղաքապետ ընտրվել, սկսել են խաղից դուրս բերել հավանական թեկնածուներին: Մասնավորապես արդեն «շարքից հանել» են գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանին, որն այլ աշխատանքի տեղավորման խոստման դիմաց այլեւս չի առաջադրվելու պատգամավոր:
Այս օրերին մեծ ճնշումներ են փորձում գործադրել ԱԺ նախկին պատգամավոր, Արթիկի նախկին քաղաքապետի եղբայր Մխիթար Վարագյանի նկատմամբ, ով ևս հավակնում է քաղաքապետ ընտրվել: Հարկային մարմինների հետ խնդիներ են ստեղծվել նաև գործարար Արտակ Հարությունյանի դեպքում, ում պատկանող ընկերությունում ստուգումներ են սկսվել: Հարությունյանը ևս, ըստ Արթիկի մեր աղբյուրների, քաղաքում հայտարարել է իր առաջադրվելու մասին»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։






































