Thursday, 18 06 2026
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
16:50
ՖԻՖԱ-ն հրապարակել է խմբային փուլի առաջին տուրի վիճակագրությունը
Տնտեսագիտական համալսարանը դարձել է CFA Institute-ի կողմից հավատարմագրված առաջին համալսարանը Հայաստանում
Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Հայաստանին
«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը
16:10
Իսկական արժեք է. Թրամփը հիացել է Վերսալի պալատով
Ինչո՞ւ է անձրևի ժամանակ տաքսի ծառայությունների գինը 4 անգամ բարձրանում. Նազարյանը՝ Գևորգյանին
15:50
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ

Ջհանգիրյանը «փիլիսոփայորեն է վերաբերվում» իր դեմ վճռի հրապարակմանը

Այսօր Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կհրապարակվի Մատաղիսի գործով արդարացվածներն ընդդեմ Գագիկ Ջհանգիրյանի գործով վճիռը:

Հիշեցնենք, որ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանից հատուցել իրենց պատվին, արժանապատվությանը և գործարար համբավին պատճառված վնասը և հրապարակային ներողություն խնդրել:

Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի` հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2012թ. դեկտեմբերի 18-ին Մատաղիսի գործով ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված արդարացման դատավճռից հետո Գագիկ Ջհանգիրյանի կողմից տրված հարցազրույցը: Մատաղիսի գործի շրջանակներում Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը տարիներ շարունակ մեղադրվել են չկատարած հանցագործության մեջ:

Զանգվածային լրատվական միջոցների լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում Գագիկ Ջհանգիրյանը հայտարարել էր` «Մարդասպանները պետք է նստեն, ես մնում եմ իմ կարծիքին», «Դրանք մարդասպան են», «Դրանք մարդասպաններ են և պետք է դատվեն, ես չեմ փոխել իմ կարծիքը»:

«Գագիկ Ջհանգիրյանն իր արտահայտություններով նպատակ է ունեցել արատավորելու Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաև խախտել է նրանց անմեղության կանխավարկածը՝ միտում ունենալով բացասական տպավորություն ստեղծել»,-նշված է հայցադիմումի մեջ:

Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը պահանջում են վիրավորանք հասցնելու համար Գագիկ Ջհանգիրյանին պարտավորեցնել հրապարակային ներողություն խնդրել, հօգուտ իրենց բռնագանձել 300.000 ՀՀ դրամ վիրավորանք հասցնելու և 300.000 ՀՀ դրամ զրպարտելու համար, ինչպես նաև ճանաչել Արայիկ Զալյանի, Մուսա Սերոբյանի և Ռազմիկ Սարգսյանի անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը:

Երեկ զանգահարեցինք ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին` պարզելու, թե ի՞նչ վճիռ է ակնկալում. «Ես դրան վերաբերում եմ փիլիսոփայորեն»,- հայտարարեց Ջհանգիրյանն ու անջատեց հեռախոսը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում