Hubble տիեզերական աստղադիտակը նկարահանել է Նեպտուն մոլորակի ևս մեկ՝ թվով 14-րդ արբանյակը: Այս մասին հայտնում է NASA գործակալությունը՝ փոխանցում է BBC-ն: Տիեզերական մարմինը ստացել է S/2004 N 1 անվանումը:
Մասնագետների գնահատականներով՝ խոսքը Նեպտունի ուղեծրի ամենափոքր արբանյակի մասին է, որն ունի 20 կմ տրամագիծ և մոլորակի շուրջ պտույտ է կատարում 23 ժամում:
Տիեզերական մարմինն այնքան փոքր է, որ այն չի հաջողվել հայտնաբերել Voyager գիտական տիեզերական սարքի միջոցով, որը Նեպտունին էր մոտեցել 1989 թվականին և ուսումնասիրել նրա արբանյակները:
Արբանյակը նկատել է ամերիկացի աստղագետ Մարկ Շոուոլտերը, ով ուսումնասիրել է մոլորակի շուրջ պտտվող արբանյակները 2004-2009 թվականներին Hubble-ի կողմից արված լուսանկարների օգնությամբ:










































