Tuesday, 07 05 2024
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ

Քվազի ընդդիմության «շնորհիվ» Սերժ Սարգսյանը արդար ընտրությունների խնդիր չունի

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված ԸՕ-ի հայտնի փոփոխությունների օրինագիծը: Ի՞նչ ազդանշան է սա. արդյո՞ք փոփոխությունների ակնկալիքները հօդս են ցնդում. «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում անդրադառնալով այս հարցին՝ «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը, ով 4+4+4 ձևաչափով քննարկումների մասնակից է, պատասխանեց, որ այդ որոշումը սպասելի էր:

Նրա խոսքով՝ դժվարությամբ և մեծ ճնշումներով է իշխանությունը գնացել ԸՕ փոփոխությունների համաձայնությանը. «Իրենց հաշվարկով փոփոխությունների համար անհրաժեշտ գումարները չէին ճարվելու, այդ հույսն ունեին, բայց ավելի շատ գումար ճարվեց, քան անհրաժեշտ էր, և նրանք խնդրի առաջ կանգնեցին»:

Ստեփան Դանիելյանի կարծիքով՝ քննարկումներ են եղել այն հարցի շուրջ, թե արդյոք այս պայմաններում այդ համաձայնության շրջանակներում կարող են ընտրությունների ժամանակ ապահովել այն թիվը, որն իրենց պետք է, տեսել են, որ ռիսկեր կան, և նոր պատճառաբանություն է առաջ եկել, որ լեհական ընկերությունը, որը ստանձնել էր համագործակցել և պատրաստել նույնականացման քարտերը, չի կարողանում իրականացնել այդ աշխատանքները: Պարզվում է՝ լեհական ընկերությունը ԵՄ Հայաստանի պատվիրակությանը տեղեկացրել է, որ Հայաստանից նման պատվեր չեն ստացել, ավելին՝ նրանց ներկայացուցիչները եկել են Հայաստան, և ՀՀ կառավարությունից նրանց հետ չեն հանդիպել, որովհետև, ըստ իրենց հայտարարության, արձակուրդում են եղել:

«Մենք այսօր ունենք քվազի ընդդիմություն, և ինձ համար անհասկանալի է, թե ինչու Սերժ Սարգսյանը չի գնում արդար ընտրությունների՝ այս պայմաններում: Գիտենք, որ նախորդ ընտրությունների ժամանակ հայտնի ընդդիմադիր կուսակցությունների ցուցակները ստորագրվում էին Բաղրամյան 26-ում Սերժ Սարգսյանի կողմից: Ըստ էության՝ այդ ցուցակները կոմպրոմիսի արդյունք էին, և այդ ընդդիմադիր կուսակցությունների 30 կամ ավելի տոկոսը Ս. Սարգսյանինն էին: Այսօր, կարծում եմ, այդ տոկոսներն ավելի շատ են, և ըստ էության, Ս. Սարգսյանը որևէ խնդիր չունի արդար ընտրություններ անցկացնելու և կայուն մեծմասնության կոալիցիան ձևավորելու»,- ընդգծեց Ս. Դանիելյանը:

Նրա կարծիքով՝ բոյկոտը միակ ելքն է, և իշխանության թույլ կետը հենց ընտրությունների օրն է: Ըստ Ս. Դանիելյանի՝ եթե հասարակությունը այդ օրը ցույց տա իր վերաբերմունքը, իշխանությունը լուրջ խնդիր կունենա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում