Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների խորացումն ու ամրապնդումը բխում են երկու երկրների շահերից:
Ջանելիձեն ընդգծել է, որ հենց դրան են ծառայում կանոնավոր հանդիպումները. «Ադրբեջանը Վրաստանի ռազմավարական գործընկերն է, որի հետ մեզ կապում են բարիդրացիական հարաբերությունների բազմադարյա ավանդույթները»:
Ջանելիձեի խոսքով՝ հանդիպման ժամանակ քննարկվել են համագործակցության բոլոր հիմնական ուղղությունները, այդ թվում նաև՝ առևտրատնտեսական ոլորտում. «Այդ առումով Վրաստանն ու Ադրբեջանն ունեն շատ մեծ պոտենցիալ»:









































