«Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի «Վարդենիս» մասնաճյուղում տիրող խայտառակ իրավիճակի մասին «ժոդովուրդ» օրաթերթի նախորդ հրապարակման հիման վրա ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Թերթը հիշեցնում է, որ մարդիկ իրենց ոսկեղենը գրավադրել են այս բանկում, սակայն տոկոսադրույքի համապատասխան վճարումները կատարելուց հետո չեն կարողանում հետ ստանալ այն, բանկից պատճառաբանում են, թե կտրոնների մի մասը կեղծ է: Թե ինչպես են բանկից կեղծ կտրոններ տրվել բնակիչներին, դեռ պարզ չէ:
Երեկ «Ժողովուրդ»- ը տեղեկացել է, որ երբ տուժած քաղաքացի Անուշավան Բադալյանը, կեղծ կտրոնները ձեռքին, մտել է բանկի կառավարիչ Արտյոմ Մկրտչյանի մոտ՝ հաշիվ պահանջելու, կառավարիչը վերցրել է կեղծ կտրոնն ու հետ չի վերադարձնում: Իսկ մեկ այլ քաղաքացուց վերցրել ու տեղում պատռել է կտրոնը՝ ասելով, թե այն կեղծ է ու ոչ մի արժեք չունի:
Մինչդեռ դա քաղաքացու վճարած գումարի հիման վրա տրված միակ «փաստաթուղթն» Էր:
Թերթի տեղեկություններով՝ «Արդշինինվեստբանկ»-ից տուժածների թիվը 100-ից անցնում է:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:






































