Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասն առաջիկա օրերին կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս»: Այդ մասին հայտնում է The Sun-ը:
Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն վստահ չէ, որ 29-ամյա կիսապաշտպանը կհարմարվի իր խաղաոճին և ֆուտբոլիստի տրանսֆերը վաճառքի հանելու համաձայնություն է տվել:
Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում իսպանացին ընդհանուր առմամբ 12 րոպե է անցկացրել խաղադաշտում, սակայն գոլային փոխանցման հեղինակ է դարձել:





































