ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երկուշաբթի օրը կմեկնի Հորդանանի մայրաքաղաք Աման, որտեղ չորեքշաբթի օրը բանակցություններ կվարի Հորդանանի պաշտոնական այրերի և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչների հետ: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն՝ վկայակոչելով պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Փսաքիին:
Այցի ընթացքում կքննարկվեն մերձավորարևելյան կարգավորմանը և Սիրիայի իրավիճակին վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնել է պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նշենք, որ տարածաշրջանում Հորդանանն ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցներից է:











































