Արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 29-ին՝ ժամը 11.09-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում 2 տ. երեխան ընկել է ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեխան 2 տարեկան Իրինա Դավթյանն էր, որ բնակվում էր Դալար գյուղում, սակայն այցելել էր Դվին գյուղ՝ իր տատիկին։ Նրան ջրանցքից դուրս են բերել գյուղացիները, որոնք իրենց մեքենայով տեղափոխել են հիվանդանոց և, ճանապարհին տեսնելով շտապօգնության ավտոմեքենան, հանձնել են երեխային բժիշկներին, սակայն պարզվել էր, որ նա արդեն մահացած է։








































