Հյուսիսային և Հարավային Կորեաների պատվիրակությունները «Քեսոնում արդյունաբերական գոտու աշխատանքների կարգավորման վերաբերյալ համաձայնագրի՝ իրենց նախագծերն են ներկայացրել և այդ հարցի շուրջ կարծիքներով փոխանակվել»: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Պատվիրակություններից յուրաքանչյուրը բաղկացած էր 3 մարդուց: Հանդիպումը տեղի է ունեցել ԿԺԴՀ տարածքում գտնվող Քեսոն քաղաքում: Կողմերը պայմանավորվել են նաև «առաջիկա չորեքշաբթի օրը վարել բանակցությունների չորրորդ փուլը»:
Նշենք, որ ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի միջև հարաբերությունների կտրուկ սրման շրջանում Փխենյանը հայտարարել էր, որ համալիրի գործունեությունը ժամանակավորապես կդադարեցվի, իսկ դրա՝ աշխատանքների վերսկսման կամ փակման հարցը ուսումնասիրվել է: Որպես պատճառ՝ նշվել էր «հարավկորեական ռեժիմի՝ Կորեական թերակղզում բնակվող հյուսիսային և հարավային հայրենակիցների միջև այդ գոտին հակամարտության օջախի վերածելու մտադրությունը»:









































