27-ամյա սուպերմոդել Իրինա Շեյքն իրեն չի զրկում տարբեր համեղ ուտեստներից: Նրա Instagram-ը լցված է նախաճաշի, ճաշի և ընթրիքի լուսանկարներով:
Վերջերս ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի սիրեցյալը ցույց է տվել երկրպագուներին իր սիրելի բուտերբրոդը՝ մի կտոր սև հաց, լոլիկ և երկու կտոր երշիկ:
Բացի այդ Շեյքն անտարբեր չէ հունական և վրացական խոհանոցի նկատմամբ:
Հարց է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ Իրինան իրեն չի սահմանափակում սննդի մեջ և շարունակում է նիհար մնալ: Բանն այն է, որ նա ամեն օր մարզասրահ է հաճախում, որտեղ այրում է ավելորդ կալորիաները: Մոդելը մարզասրահում մի քանի ժամ է անցկացնում:










































