Գիշերը Բելգիայի մայրաքաղաքի հյուսիսում՝ Քրեագիտության ինստիտուտի վրա իրականացվել է հարձակում: Մեկ կամ մի քանի անձինք ավտոմեքենայով հարվածել են դարպասին և պայթուցիկ սարք գործարկել շենքի մոտ, որտեղ գտնվել են լաբորատորիաները: Բռնկվել է հրդեհ՝ հայտնում է Reuters-ը:
Քանի որ շենքում ոչ ոք չի եղել, պայթյունի հետևանքով ինստիտուտի աշխատակիցները չեն տուժել:










































