HTC ընկերությունը զբաղված է 6 դյույմանոց Full HD էկրանով պլանշետֆոնի մշակմամբ: Սարքն անվանելու են One Max, իսկ դրա վաճառքը կսկսվի սեպտեմբերին: Ըստ ոչ պաշտոնական տեղեկատվության՝ սարքավորումը կունենա 4 միջուկանի Snapdragon 800 կրիչ և 2 գեգաբայթ ծավալով օպերացիոն հիշողություն:
Սեպտեմբերյան ներկայացումը նշանակում է, որ HTC-ի նորույթն, ամենայն հավանականությամբ, մրցակցելու է Galaxy Note III-ի հետ: Note տարբերակը մեծամասամբ հաջողված է ձեռակերտ լինելու շնորհիվ: Կարելի է ենթադրել, որ HTC One Max-ին տապալում է սպասում, եթե այն նմանատիպ հատկանիշներ չունենա:
HTC-ին նույնպես մոտ է One սմարթֆոնի թողարկմանը: Դրա ներկայացմանը հնարավոր է սպասել առաջիկա երկու շաբաթվա ընթացքում:
Galaxy Note III-ը հնարավոր է ցուցադրվի սեպտեմբերի 4-ին՝ նախքան IFA 2013-ի բացումը:










































