Forbes-ը կազմել է աշխարհի ամենաթանկարժեք 50 ակումբների ցուցակը:
Առաջին հորիզոնականը զբաղեցնում է Մադրիդի «Ռեալ»-ը, որը գերազանցել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: «Արքայական ակումբ»-ը 3.3 մլրդ ԱՄՆ դոլար է գնահատվում, ինչը 135 մլն-ով գերազանցում է «կարմիր սատանաներ»-ին (3.165 մլրդ դոլար):
Երրորդը իսպանական մյուս ակումբն է` «Բարսելոնա»-ն: Կատալոնական ակումբի արժեքը 2.6 մլրդ դոլար է գնահատվում:
Նշենք, որ Forbes-ի կազմած ցուցակում Լոնդոնի «Արսենալ»-ը 10-րդն է, Մյունխենի «Բավարիա»-ն`12-րդը, «Միլան»-ը` 37-րդը, իսկ «Չելսի»-ն զբաղեցնում է 40-րդ հորիզոնականը:






































