Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրե Շյուրլեն չի կարողանա օգնել իր հավաքականին առաջիկա 2 հանդիպումների ընթացքում:
Շյուրլեն մեջքի վնասվածք է ստացել «Բորուսիա»-ի մարզումներից մեկի ընթացքում, իսկ ֆուտբոլիստի վնասվածքի վերականգնման ժամկետները դեռևս չեն հաղորդվում:
Այսպիսով, Անդրե Շյուրլեն չի կարողանա մասնակցել սեպտեմբերի սկզբին կայանալիք Ֆինլանդիայի և Նորվեգիայի հետ հանդիպումներին: