Thursday, 11 06 2026
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան

Չի բացառվում, որ նախագահների հանդիպումը ԼՂ կարգավորման գործընթացին նոր թափ հաղորդի. Մասիս Մայիլյան

Չի բացառվում, որ նախագահների մակարդակով հանդիպումը ԼՂ խաղաղ կարգավորման բանակցություններին նոր թափ հաղորդի: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ արտաքին քաղաքականության և անվտանգության հանրային խորհրդի նախագահ, քաղաքական փորձագետ Մասիս Մայիլյանը` անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների՝ շաբաթ օրը Վիեննայում հրապարակած հայտարարությանը, որով համանախագահներն անդրադարձել էին կողմերի ամենաբարձր մակարդակով հանդիպման անհրաժեշտությանը:

Մասիս Մայիլյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությունից կարելի է եզրակացնել, որ ԼՂ բանակցային գործընթացի կողմերի ամենաբարձր մակարդակներով հանդիպում հնարավոր է տեղի ունենա աշնանը Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո՝ 2013թ. վերջին ամիսներին: Ըստ նրա՝ եթե համարենք, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններով բանակցային կողմեր հանդիսացող երեք երկրներում կավարտվի այն ընտրական փուլը, որը սկսվել է 2012թ. Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններով, ապա չի բացառվում, որ առաջիկայում կողմերի համար Արցախյան կարգավորման բանակցային գործընթացը հայտնվի առաջին պլանում:

«Նախորդ երկու տարիների ընթացքում Արցախյան կարգավորման գործընթացը հայտնվել էր երկրորդական պլանում: Ներքին քաղաքական հարցերի լուծումից հետո, հնարավոր է, կարգավորման հարցերն ավելի հրատապ դառնան, ու միգուցե նախագահների մակարդակով հանդիպումը որոշակի նոր թափ հաղորդի բանակցային գործընթացին»,- ասաց Մասիս Մայիլյանը: Թեև, փորձագետի պնդմամբ, բանակցային գործընթացի հետագա ընթացքի ճակատագիրը միայն այդ հանդիպումից չէ, որ կախված է: Մասիս Մայիլյանի համոզմամբ՝ շատ ավելի կարևոր են բանակցային եռակողմ ձևաչափի վերականգնումը ու նոր մոտեցումների առկայությունը:

Հիշեցնենք, որ Մինսկի խմբի համանախագահները շաբաթ օրը Վիեննայում հրապարակած հայտարարությամբ ամփոփել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ իրենց վերջին հանդիպումների արդյունքները: Միջնորդները նշել էին, որ հունիս և հուլիս ամիսներին իրենց անցկացրած մի շարք հանդիպումների նպատակն էր նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գաղափարների մշակմանը: ԵԱՀԿ պաշտոնական կայքէջում տեղադրված հայտարարության համաձայն՝ համանախագահներն ու նախարարները շարունակել են քննարկումները խաղաղ գործընթացի էության վերաբերյալ՝ կենտրոնանալով կողմերի միջև լարվածությունը նվազեցնելու և այս տարի ավելի ուշ ամենաբարձր մակարդակներով հանդիպման պայմաններ ստեղծելու միջոցների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում