«Նապոլի»-ն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններով:
Նեապոլիտանյան ակումբի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է իր թիմում տեսնել արգենտինացի ֆուտբոլիստին:
«Նապոլի»-ն պատրաստ է 30 մլն եվրո վճարել հարձակվողի տրանսֆերի դիմաց: Հիշեցնենք` ավելի վաղ նեապոլիատանյան ակումբի ղեկավարները ձեռք են բերել Իգուաինի ընկերոջ` իսպանական գրանդի ֆուտբոլիստ Խոսե Կալյեխոնի իրավունքները:









































