Reuters գործակալության փոխանցմամբ` Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շաբաթ օրը մասնակցել է ազգային անվտանգության հարցերուվ առաջին ճեպազրույցին:
Ճեպազրույցներ անցկացնելու ավանդույթը սկսել է ԱՄՆ նախագահ Հարի Թրումենը 1952 թվականին: Այն կոչված է երկրի պոտենցիալ նախագահին պատկերացում տալու հիմնական միջազգային խնդիրների, հետախուզական տվյալների մասին:
Քլինթոնի մրցակից, հանրապետական Դոնալդ Թրամփը վերջերս նույնպես ունեցել է իր առաջին ճեպազրույցը: Գործակալության տվյալներով՝ ազգային հետախուզության հանդիպումը Քլինթոնի հետ տեղի է ունեցել տեղի ՀԴԲ մասնաճյուղում` Նյու Յորք նահանգի Ուայթ Փլեյնս քաղաքում, Քլինթոնի բնակավայրի հարևանությամբ: Ճեպազրույցը տևել է մեկ ժամից ավելի:








































