Սոցցանցերում սննդի լուսանկարներ տեղադրելը կարող է վկայել հոգեբանական խնդիրների մասին: Կանադացի հոգեբանն ապացուցում է, որ ֆուդստագրամը՝ իր սննդի լուսանկարումն ու սոցցանցերում հրապարակումը, կարող է կապված լինել որոշ հոգեբանական շեղումների հետ, հայտնում է korrespondent.net-ը:
Տորոնտոյի համալսարանից Թեյլորը բացատրում է, որ համացանցում սննդի լուսանկարներ տեղադրող որոշ մարդկանց համար դա պարզապես ուրախ զբաղմունք է, իսկ մյուսների համար՝ առօրյա կյանքի մի մաս:
Խնդիր է, երբ մարդիկ մեծ ուշադրություն են դարձնում սննդին, քան այն մարդուն, որը նստած է սեղանի շուրջ: Այդ դեպքում սննդի լուսանկարումը դառնում է կպչուն միտք: Որոշ մարդկանց համար սնունդը լուսանկարելը երբեք չի դառնա խնդիր, ինչը չես ասի նրանց մասին, ովքեր ավելորդ քաշ ունեն:
Հարկ է նշել, որ շատ հաստատություններ սկսել են արգելել իրենց ուտեստների լուսանկարումը:








































