Thursday, 11 06 2026
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել

ԵԱՏՄ-ն իմպերիայի շնչի վերջին թպրտոցն է, որին շատ ավանակներ հավատացին

«Մենք ինչ-որ շողուլից ընկել ենք, ես երբեք Երևանն այսպիսին չեմ հիշում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ռեժիսոր Հրանտ Վարդանյանը՝ նկատի ունենալով նաև Երևանի կենտրոնում տարբեր վայրերից հնչող ռուսական ռաբիս երաժշտությունը:

Ռեժիսորի համոզմամբ՝ իհարկե, մենք անպայման դուրս կգանք այստեղից և կգանք ինքներս մեզ, «սակայն դրա համար անհրաժեշտ է տալ ճիշտ ինքնագնահատական, ուշադրություն դարձնել մշակույթին և պրոպագանդային, քանզի առաջ տանողը մշակույթն ու արվեստն է»:

Անդրադառնալով հատկապես հեռուստատեսությունում ռուսերենի մասսայականացման թեմային և, իհարկե, բացառելով Խորհրդային Միության վերականգնումը՝ Հրանտ Վարդանյանն ասաց. «Ճիշտն ասած, Ռուսաստանը զզվացրել է բոլոր առումներով. ես ազգին, մեկ մարդու նորմալ եմ վերաբերվում, իսկ այդ իմպերիան, պետությունը, կարծում եմ, գնում է դեպի մայրամուտ. ես դա նմանեցնում եմ լեշի, որն իր հետևից գարշահոտություն է արձակում, և ամբողջ աշխարհն է արդեն զզված»:

Մեր զրուցակցի խոսքով՝ այսօր մենք մեր զավակներին պարտավոր ենք տալ անգլերեն կրթության՝ հայերենից հետո, իհարկե, և ոչ թե նորից երեխաների վզին փաթաթենք ռուսերենը. «Իսկ էս ամբողջ պատմությունը՝ ԵԱՏՄ, բան… իմպերիայի շնչի վերջին թպրտոցն է, որին շատ ավանակներ հավատացին: Դա չաշխատող սիստեմ է»:

Ինչպես նկատեց մեր զրուցակիցը՝ մեր ժողովրդի պայքարը պետք է ուղղված լինի այդ գաղութացումից, իմպերիայից ազատմանը. «Մինչդեռ ժամանակին մեր այծ ղեկավարները ստրատեգիական շատ կետեր վաճառեցին ռուսներին: Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև հիմա մենք ձևականորեն ենք անկախ: Մենք դեռ պիտի անկախանանք, ու մեր առաջնահերթ պայքարը պետք է լինի հանուն դրա»:

Ուստի պետք է փոխել ոչ թե բարաքի պետին (երկրի նախագահին), այլ քանդել գաղութի պատերը և դուրս գալ՝ համոզված է մեր զրուցակիցը. «Մեր պետության կայացման երազը չի իրականանում, որովհետև հրամանատարը միշտ մնում է Կրեմլում»:

«Մեզ անընդհատ վախեցնում են, թե՝ եթե ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի, սակայն թուրքը դեռ իր կերածը չի կարողանում մարսել, թուրքին չեն թողնելու, որ ուտի, հակառակ դեպքում՝ վաղուց էր կերել, և ընդ որում՝ ռուսի հետ միասին էր կերել»,- վստահ է ռեժիսորը՝ նկատելով, որ Ռուսաստանի հետ մենք այլևս գնալու ճանապարհ չունենք, և ամոթ համարելով, որ «էն արև տղերքի մահվան գնով Ռուսաստանի նկատմամբ տրամադրություններ փոխվեցին»:

Ընդ որում, Հրանտ Վարդանյանը նաև Ռուսաստանին է մեղադրում այն հարցում, որ Սփյուռքը չի ինտեգրվում Հայաստանում, քանզի և Ռուսաստանը, և Թուրքիան, և Ադրբեջանը վախենում են մեր հավաքական ուժից:

Մեր զրուցակիցը այս ամենի ելքը տեսնում է՝ անդամակցություն Եվրոպական միությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում