Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սիրիական վարչակարգը շարունակում է քիմիական զենք կիրառել։
Թուրքիայի ԱԳՆ գրավոր հայտարարությունում նշված է, որ Սիրիայի իշխանությունները 2013 թվականին Դամասկոսի Գուտա արվարձանում կիրառել է զարին թունավոր գազ՝ չնայած Թուրքիայի համապատասխան զգուշացումներին՝ սեփական ժողովրդի դեմ չկիրառել քիմիական զենք։
Թուրքիայի ԱԳՆ-ն միջազգային հանրությանը կոչ է արել հետաքննել Սիրիայում քիմիական զենքի կիրառման հարցը։