«Բավարիա»-ի գործադիր խորհրդի նախագահ Կարլ-Հայց Ռումենիգեն մեկնաբանել է կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի՝ մյունխենյան թիմ տեղափոխությունը:
«Այս գործարքի նախաձեռնողը մեր թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան էր: Ուրախ ենք, որ կարողացել ենք իրականացնել այս տրանսֆերը:
Տիագոն ճանաչվել է Եվրոպայի երիտասարդական առաջնության լավագույն ֆուտբոլիստ: Նա ֆանտաստիկ և մեծ ներուժ ունեցող խաղացող է, ով զգալիորեն կհզորացնի «Բավարիա»-ն»,- Ռումենիգեի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ աղանդավոր իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կազմել է 25 մլն եվրո: Նշենք, որ «Բավարիա»-ն «Բարսելոնա»-ին կվճարի 20 մլն եվրո, իսկ մնացած գումարն իսպանական գրանդը կստանա երկու ակումբների միջև կայանալիք ընկերական հանդիպումից ստացված եկամուտից:








































