Գյումրին ցնծությամբ ու օլիմպիական տրամադրությամբ դիմավորեց հունահռոմեական ոճի ըմբիշ, Ռիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանին և ծանրորդ, Ռիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին։
Գյումրեցիները հավաքվել էին քաղաքի «Վարդանանց» հրապարակում` տոնելու մարզիկների վերադարձը: Տոնական տրամադրությունն ամենուր էր:
«Ես ձեզանով եմ ուժեղ` իմ քաղաքով ու իմ երկրով: Այս հաղթանակը միայն իմը չէ, այս հաղթանակը բոլորինն է՝ մենք միասին ենք հաղթել»,- դիմելով համաքաղաքացիներին` նշեց Արթուր Ալեքսանյանը:
«Շնորհակալ ենք, որ այս ժամին չեք քնել ու մնացել եք, որ դիմավորեքք: Իսկապես մենք ձեզանով ենք ուժեղ, եթե դուք չլինեք, մենք այսպիսի հաջողությունների չենք հասնի»,-հավելեց Գոռ Մինասյանը:
Տոնական տրամադրությունն ամփոփվեց շուրջպարով ու հրավառությամբ:








































