ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին հայտարարել է, որ ակումբը մտադիր չէ հրաժարվել կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի ծառայություններից:
Տեղեկությունների համաձայն` Թուրինի «Յուվենտուս»-ը փարիզյան ակումբի հետ համաձայնության էր հասել ֆրանսիացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում և շուրջ 22 մլն եվրո էր վճարելու տրանսֆերային գործարքի համար:
«Մատյուիդին ՊՍԺ-ի հետ պայմանագիր ունի. նա կմնա»,- Le Parisien-ը մեջբերում է Ալ Հելաիֆիի խոսքերը:
Հիշեցնենք` Մատյուիդին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2011 թվականից: Փարիզյան ակումբի հետ նրա գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:










































