Friday, 26 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում

Ադրբեջանի իշխանությունները կարող են պատերազմ հրահրել. Ադրբեջանի նախկին դեսպան

Newcaucasus.com կայքին տված հարցազրույցի ժամանակ Far Centre քաղաքական և տնտեսական հետազոտությունների կենտրոնի նախագահ, Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Հիքմեթ Հաջիզադեն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու Ռուսաստանի դերին.

«Ես հնարավոր եմ համարում, որ Ադրբեջանում հեղափոխական վտանգ առաջանալու պարագայում ադրբեջանական իշխանությունները կարող են պատերազմ հրահրել Լեռնային Ղարաբաղում: Պետք է վերին աստիճանի ստոր լինել, որպեսզի, հանուն սեփական իշխանության պահպանման, թքել սեփական երկրի վրա և պատերազմ սանձազերծել:

Բայց եթե դա տեղի ունենա, ապա իրադարձությունները կզարգանան 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի սցենարով: Այսինքն՝ անմիջապես պատերազմին կմիջամտի Ռուսաստանը, մեր վրայով կթռչեն նրա` առանց տարբերանշանների մարտական ինքնաթիռները: Ադրբեջանն այս անգամ առավել մեծ տարածքներ կկորցնի:

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական շփման գծում շարունակվող փոխհրաձգություններին և մարդկային կորուստներին, ապա դա Ադրբեջանի կառավարության տակտիկան է և մեր հասարակության մեծ մասի տրամադրվածությունը. անհանգստացնել հայերին, կրակել, հանգիստ չտալ:

Ես կարծում եմ, որ պատերազմը չի վերսկսվի` չնայած նրան, որ Ադրբեջանը մեծացնում է սպառազինության գնումները, ամրապնդում է բանակը: Ադրբեջանական իշխանությունները Հայաստանին մշտապես վախեցնում են պատերազմի վերսկսմամբ: Սակայն եթե նման բան լինի, ապա դա կլինի մեր երկրի աղետը:

Ստատուս-քվոն լիովին գոհացնում է Ռուսաստանին: Սակայն բացառված չէ, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբում առկա է նոր պատերազմի սկսման պլան: Ի՞նչ կարող է դա նշանակել: Ռուսաստանը Վրաստանից զավթեց Աբխազիան և Հարավային Օսիան, և այժմ Վրաստանը Ռուսաստանի համար ամբողջովին կորսված երկիր է, նա դարձել է թշնամական երկիր:

Համանման բան կարող է տեղի ունենալ Ադրբեջանի պարագայում: Օրինակ՝ պատերազմի սկսվելու դեպքում Ռուսաստանը կճանաչի Ղարաբաղի անկախությունը: Այդ ժամանակ Ադրբեջանն էլ Ռուսաստանի համար կդառնա կորսված երկիր:

Իսկ ներկայիս դրությամբ, Հարավային Կովկասում տիրող իրավիճակը գոհացնում է Մոսկվային, նա մեծ հնարավորություններ է պահպանում հակամարտող երկրների վրա ճնշումներ բանեցնելու համար:

Ռուսաստանը երբեք Ադրբեջանից չի պահանջի տարածքներ հանձնել Հայաստանին: Հնարավոր է` արևմտյան միջնորդները Երևանի վրա ճնշում գործադրած լինեն տարածքների հանձնման հարցում համաձայնություն տալու համար, սակայն Մոսկվան Հայաստանին մշտապես արգելել է այդպիսի քայլի գնալ:

Ղարաբաղյան հիմնախնդիրը կարող է կարգավորվել, եթե Հայաստանը դառնա «անկախ» (Ռուսաստանից), իսկ Ադրբեջանն էլ դառնա ժողովրդավար (որպեսզի Ղարաբաղի հայերը համաձայնեն վերադառնալ մեր կառավարության իրավասության ներքո):

Բացի այդ, Ղարաբաղի հարցը կարող է կարգավորվել այն ժամանակ, երբ Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունները կմեղմանան կամ ընդհանրապես կվերանան:

Վրաստանն ու Ադրբեջանը ռուսական իմպերիալիզմից տուժած առաջին երկրները չեն: Օրինակ՝ Կուրիլյան կղզիները: Ճապոնիան թույլ երկիր չէ, սակայն առայժմ ոչինչ չի կարող անել դրա դեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում