Դամասկոսի հյուսիսային արվարձաններից մեկում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, այդ թվում՝ 10 ոստիկան: Այս մասին հայտնում է Associated press գործակալությունը՝ հղում անելով Լոնդոնում գտնվող Մարդու իրավունքների պաշտպանության մոնիտորինգի սիրիական կենտրոնին:
Պետական հեռուստաալիքի տվյալներով՝ ահաբեկչությունը տեղի է ունեցել գիշերը՝ բնակելի շրջանում: Զոհերի հստակ թիվը դեռևս չի հաղորդվում:
Բացի այդ, իրավապաշտպանների տվյալներով՝ Իդլիբ նահանգում կառավարական ուժերի օպերացիայի հետևանքով սպանվել է առնվազն 29 մարդ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










































