Ֆրանսիայի պետական խորհուրդը բուրկինի կրելու արգելքը համարել է անօրինական, որը ընդունվել էր Նիսի մոտ գտնվող Վիլնյով Լյուբե քաղաքում, հայտնում է BFMTV-ը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտնել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում նա ողջ երկրով կարգելի բուրկինիի կրումը:








































