«Մուսուլման եղբայրներ» շարժումը չպետք է հեռացվի Եգիպտոսի քաղաքականությունից: Ինչպես հաղորդում է RBK-ն, նման դիրքորոշում է արտահայտել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ դիմելով Եգիպտոսի անցումային կառավարությանը:
Մերկելը նշել է, որ Եգիպտոսի քաղաքական զարգացումը «չպետք է բացառի բնակչության որևէ խմբի»: Նրա խոսքերով՝ «Մուսուլման եղբայրների» կառավարման օրոք մյուս խմբերին հեռացրել են երկրի կառավարման գործընթացից, ինչը չպետք է կրկնվի հիմա:
«Ահնրաժեշտ է գտնել առաջ գնալու ընդհանուր ուղի»,- ընդգծել է կանցլերը:
Հիշեցնենք , որ հուլիսի 3-ին Եգիպտոսի զինված ուժերը երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիին հեռացրել են իշխանությունից՝ դադարեցնելով սահմանադրության գործողությունը: Երկրի ժամանակավոր նախագահ է ընտրվել Սահմանադրության դատարանի նախագահ Ադլի Մանսուրը:









































