Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ուրբաթ հայտնել է, որ Բուդապեշտը ծրագրում է երկրորդ արգելապատնեշը կառուցել երկրի հարավում: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Եվս մեկ «արգելապատնեշը հարավային սահմանին կխոչընդոտի միգրանտների ներթափանցմանը»,- ասել է Օրբանը:
Հուլիսի 5-ից Հունգարիան անվտանգության ուժեղացված միջոցառումներ է ձեռնարկել Սերբիայի և Խորվաթիայի հետ սահմանին: Դրանք ենթադրում են նաև 8-կիլոմետրանոց բուֆերային գոտու ստեղծում սահմանի երկայնքով, որի տարածքում փախստականներին կկանգնեցնեն և վերադարձ տրանզիտային կետեր, որտեղ նրանք կկարողանան իրենց փախստականի կարգավիճակ տրամադրելու խնդրագիր ներկայացնել:
Բուֆերային գոտում վերահսկողություն իրականացնելու համար ՆԳՆ-ն և պաշտպանության նախարարությունը հատկացրել են լրացուցիչ անձնակազմ, ուղղաթիռներ և այլ սարքավորումներ: Տեղեկությունենրի համաձայն՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարում ներգրավված է տարբեր գերատեսչությունների ընդհանուր թվով մոտ 10 000 աշխատակից:










































