Այսօր լրանում է հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի ծննդյան 407-ամյակը: Մեծ նկարչի ծննդյան օրվա առթիվ Google-ն իր գլխավոր էջում տեղադրել է վարպետի ինքնադիմանկարով դուդլ: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Ռեմբրանդտը նկարիչ էր ու փորագրող, լույսի ու ստվերի վարպետ, հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի ներկայացուցիչ: Նրա աշխատանքները ժանրային պատկանելությամբ ծայրաստիճան տարբեր են:
Ռեմբրանդտը ծնվել է 1606 թվականի հուլիսի 15-ին, Լեյդեն քաղաքում: Նրա ամենահայտնի աշխատանքներից են «Ինքնադիմանկարը», «Անառակ որդու վերադարձը», «Գիշերային պարեկ, «Նկարիչն արհեստանոցում», «Պետրոսի հրաժարականը»:











































