Իտալիայում երկրաշարժը վնասել կամ քանդել է պատմական նշանակություն ունեցող 293 շենք: Այս մասին հայտնել է երկրի մշակույթի նախարար Դարիո Ֆրանչեսկինին:
France¬Presse գործակալության հաղորդմամբ՝ խոսքն առավելապես վերաբերում է XIII – XIV դարերի տաճարներին, պալատներին և հուշարձաններին: Տարերքը գրեթե լիովին ոչնչացրել է Ամատրիչեի պատմական կենտրոնը, որը ժամանակին ճանաչվել է «հարյուր եկեղեցիների քաղաք»: Քաղաքի գլխավոր տեսարժան կառույցը՝ սուրբ Ֆրանցիսկոսի բազիլիկը, քանդվել է մասնակիորեն: Սուրբ Օգոստինոսի եկեղեցին, որը կառուցվել է 1428 թվականին և գտնվում է Ամատրիչեի մերձակայքում, ամբողջովին քանդված է:
Տարածաշրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում։










































