Կրասնոդարի «Կուբան»-ի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը ամփոփել է «Ռուբին»-ի դեմ հանդիպման արդյունքները: Հիշեցնենք` խաղն ավարտվել է 1:1 հաշվով: Կրասնոդարի ակումբի միակ գոլը խփել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը, ով փրկել է իր թիմին պարտությունից:
«Իհարկե, թիմը, որ ամբողջ հանդիպման ընթացքում 10 հոգով խաղում է 11-ի դեմ, պետք է ձգտի միայն հաղթանակի: «Ռուբին»-ը հիանալի թիմ է: Այն բարդ մրցակից էր, քանի որ ամբողջ կազմով պաշտպանվում էր:
Կարող է զարմանալի թվալ, բայց «Ռուբին»-ի կարգի թիմի դեմ ավելի հեշտ կլիներ խաղալ հավասար թվով»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է «Կուբան»-ի պաշտոնական կայքը:






































