Sunday, 07 06 2026
Մեծ անբարոյականություն է՝ Ռուսաստանից գալ ընտրության և անմիջապես փախչել երկրից
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
Ընտրություններ-2026․ ի՞նչ խնդիրներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 12։00 դրությամբ
Ինչքա՞ն մարդ է մասնակցել ընտրություններին՝ ժամը 11:00-ի դրությամբ
Այսօր մենք դեռ պատրաստ չենք դիմել ԵՄ ին, բարեփոխումները պետք է շարունակել․ Փաշինյան
Կոչ ենք անում միջանձնային վեճին քաղաքական ենթատեքստ տալու փորձերի փոխարեն համագործակցել իրավապահների հետ. ՆԳՆ
ՀՀ-ն չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամակցությունից․ հանրաքվեն տեղի կունենա, երբ լինի հանրաքվեի առարկա
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
«Մարդ ա 100 հազար փող ա հասնում». հրապարակվել է նոր ձայնագրություն
11:30
ԱՄՆ-ն մերժել է Իրանի ֆուտբոլի հավաքականի անձնակազմի մի մասի վիզաները. BBC
Բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության․ Փաշինյանը՝ Կիրիենկոյի «սխեմաների» մասին
11:10
Եվրոպան սկսում է նախապատրաստվել Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններին
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ

Արեգ Կյուրեղյանի և Անդրիաս Ղուկասյանի բողոքները մերժած դատավորը 16,8 մլն եկամուտ է ստացել. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի և քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի վերաքննիչ բողոքները մերժած դատավորը՝ ՀՀ վերևաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը:

Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը նախորդ տարի 3 հազար ԱՄՆ դոլարով գնել է Nissan Leopard տեսակի ավտոմեքենա՝ նույն տարում 2 հազար ԱՄՆ դոլարով վաճառելով Mitsubishi LP320 տեսակի ավտոմեքենան:

Գրիշա Մելիք-Սարգսյանը 2015 թվականի սկզբին ունեցել է 3,5 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 5 մլն դրամ: Վերաքննիչ քրեական դատարանի դատավորի նախորդ տարվա եկամուտը գոյացել է աշխատավարձից, գույքի օտարումից, կենսաթոշակից և այլ աղբյուրից, որը հայտարարագրում նշված չի: Դատավորի աշխատավարձը կազմել է 10,5 մլն դրամ, թոշակը՝ 5,6 մլն դրամ, գույքի օտարումից էլ ստացել է 2 հազար ԱՄՆ դոլար, իսկ այլ եկամուտը կազմել է 600 հազար դրամ: Գրիշա Մելիք-Սարգսյանի եկամուտը նախորդ տարի կազմել է 16,8 մլն դրամ:

Նրա կնոջ՝ Սիլվա Թևոսյանի հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ վերջինիս դրամական միջոցը նախորդ տարի կազմել է 100 հազար դրամ, որը տարվա վերջում դարձել է 150 հազար դրամ: Սիլվա Թևոսյանը 2015 թվականին 516 հազար դրամ կենսաթոշակ է ստացել, 360 հազար դրամ՝ աշխատավարձ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում