Վերջին 30 տարում Երկրի վրա ցամաքի մակերեսը մեծացել է 58 հազար քառաուսի մ-ով՝ հաշվել են հոլանդական Դելտարես ինստիտուտի գիտնականները։
Մի շարք տարածքների, այդ թվում՝ առափնյա գոտիների արհեստական չորացումը եղել է ավելի զգալի գործոն, քան սառցադաշտերի հալոցքը՝ ասվում է հետազոտությունում, որը հրապարակվել է Nature Climate Change ամսագրում։
Ընդհանուր առմամբ երեք տասնամյակում ջրի տակ է հայտնվել 115 հազար քառակուսի կմ ցամաք, չորացվել է մոտ 173 հազար քառակուսի կմ ջրային մակերես։

Հոլանդացի գիտնականները վերլուծել են NASA-ի լուսանկարները։ Համաձայն նրանց եզրակացությունների՝ ամենամասշտաբային բնական հեղեղման օրինակ է դաձել Տիբեթի բարձրավանդակը, որտեղ սառցադաշտերի հալոցքի հետևաքնով գոյացել են նոր վիթխարի լճեր։
Հակառակ օրինակ է Արալյան ծովը, որը աշխարհում մեծությամբ երբեմնի 4-րդ լիճն էր։











































