«Լիվերպուլ»-ի 33-ամյա ավագ Սթիվեն Ջերարդը կշարունակի ելույթներն իր ներկայիս ակումբի կազմում: Ֆուտբոլիստը նոր պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Ակումբը ֆուտբոլիստին առաջարկել է շարունակել համագործակցությունը դեռևս նախորդ տարվա վերջին: Այժմ կողմերը համաձայնության են հասել: Ակնկալվում է, որ առաջիկա օրերին Ջերարդը նոր` մինչև 2015 թվականը ժամկետով պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Հիշեցնենք` կիսապաշտպանի գործող պայմանագիրը դեռևս մեկ տարվա ժամկետ ունի: Նա 14 տարի հանդես է գալիս «Լիվերպուլ»-ում:





































