2 բրիտանացի զինծառայողներ կիրակի օրը զոհվել են Ուելսի տարածքում գտնվող Բերքոն-Բիքոնս ազգային պարկում զորավարժությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությանը:
Գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ միջադեպի հանգամանքները պարզելու համար իրենք համագործակցում են նաև տարածաշրջանային ոստիկանության հետ: Զինծառայողների մահվան պատճառի մասին ոչինչ հայտնի չէ, սակայն մամուլում նշում են, որ խոսքը ջերմային հարվածի հետևանքի մասին է: Եվս մեկ զինվոր հոսպիտալացվել է և գտնվում է ծանր վիճակում:
Հայտնի է նաև, որ 2 զոհվածներն էլ տղամարդիկ են: Իսկ թե ինչ բնույթի զորավարժություններ են տեղի ունեցել, պաշտպանության նախարարությունը չի նշել:










































