Մոսկվան օգտագործում է Ռուսաստանում ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի ներկայությունը՝ համացանցի վրա վերահսկողությունն ուժեղացնելու համար, գրում է The New York Times-ը: Մասնավորապես, ռուս պատգամավոր Ռուսլան Գատարովն ասել է, որ այնպիսի միջազգային խոշոր ընկերություններ, ինչպիսին Google-ը, Microsoft-ը և Facebook-ն են, պետք է վերահսկվեն ազգային մակարդակով, և սա դաս է, որ տվել է Սնոուդենը:
Թերթը հիշեցնում է, որ ծրագրավորողի բացահայտած փաստաթղթերը ցույց են տվել Ազգային անվտանգության գործակալության նեղ կապերը՝ բարձր տեխնոլոգիաներ ունեցող ընկերությունների հետ: Google-ի և Facebook-ի նման ընկերությունների հետ ռուս իրավապահ մարմինների նմանատիպ համագործակցությունը, որոնք ևս գաղտնալսելու և լրտեսության երկար տարիների փորձ ունեն, այդ ֆիրմաներին շատ դժվար կացության մեջ կդնի:
Նշվում է նաև, որ ռուսների կողմից նման արձագանքը կարող է զարմացնել Սնոուդենին, ով «չի ուզում ապրել մի աշխարհում, որտեղ անձնական կյանքի իրավունք չկա»:










































