Հազարավոր մարդիկ դուրս են եկել Նյու Յորքի Թայմս-սքուեր հրապարակ՝ իրենց բողոքն արտահայտելու Ջորջ Ցիմերմանի արդարացման դեմ: Նա մեղադրվում էր սևամորթ դեռահաս Տրեյվոն Մարտինի սպանության մեջ: Այս մասին հայտնում էLenta.ru-ն:
Ականատեսների վկայությամբ՝ նստացույցի կոչեր են արվում: Մարդիկ բացականչում են «Արդարությո՛ւն Տրեյվոն Մարտինի համար» և «Մեղավո՛ր» կարգախոսները:
Հրապարակին հարակից փողոցների մի մասը փակվել է: Իրավապահ մարմինները դեռևս չեն հայտնել մասնակիցների թվի վերաբերյալ որևէ մոտավոր տվյալ: Ոստիկանությունը ծառայությունն իրականացնում է ուժեղացված ռեժիմով: Ձերբակալությունների մասին չի հաղորդվում:
Համանման ակցիաներ են անցկացվում նաև ԱՄՆ այլ քաղաքներում:
2012-ի փետրվարին հասարակական պարեկ Ցիմերմանը կրակել էր 17-ամյա Մարտինի վրա այն պատճառով, որ նա իրեն կասկածելի էր թվացել: Երեկ դատարանը Ցիմերմանին արդարացրել է:









































