Այս տարվա հունվար մայիսին անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բանկային համակարգի միջոցով Հայաստան փոխանցված զուտ տրանսֆերտները (մուտքի ու ելքի տարբերությունը) կազմել են ավելի քան 550 մլն դոլար: սա երևում է ԿԲ շաբաթ օրը հրապարակած հունվար-մայիս ամիսների տեղեկագրից: Այդ ոչ առևտրային բնույթի փոխանցումների մեծ մասը` ավելի քան 400 մլն դոլարը, Ռուսաստանից է, երկրորդ տեղում ԱՄՆ-ն է` մոտ 18 մլն դոլար:
Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տրանսֆերտներն այս տարի ավելացել են ավելի քան 10%-ով:









































