Բրիտանացի կենսաբան Ալիսթեր Մոֆեթը, համեմատելով մեր նախնիների պահպանված ԴՆԹ-ն, եկել է հետաքրքիր եզրահանգման, հաղորդում է kedem-ը:
Նրա կարծիքով՝ շիլա եփելու կարողությունն իսկական հեղափոխություն է դարձել մարդկության զարգացման գործում: Մինչև հացահատիկային բույսերի հետ ծանոթանալը մեր նախնիները սնվել են հիմնականում մսով, թարմ մրգերով, հատապտուղներով, իսկ կանայք երեխաներին կրծքով կերակրել են ինչև 4-5 տարեկան, քանի որ թույլ կաթնատամները երեխաներին թույլ չեն տվել ավելի վաղ սնվել մեծահասակների համար նախատեսված սնունդով:
Երբ մարդիկ սկսել են հողագործությամբ զբաղվել և աճեցնել հացահատիկային բույսեր, իսկ բույսերը ենթարկել ջերմային մշակման, կրծքով կերակրելու տևողությունը բավականին կրճատվել է, քանի որ մայրերը սկսել են երեխաների համար շիլա եփել: Հետևաբար կրճատվել է նաև հղիությունների միջև ժամանակահատվածը, կանայք սկսել են ավելի շատ երեխա ունենալ, ինչը հանգեցրել է մարդկության թվի աճին:











































