Monday, 06 05 2024
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին
Միրզոյանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ ծրագրերն առաջ կգնան նաև Հունգարիայի նախագահության ընթացքում
Հայաստանը դիտարկում է ԵՄ անդամ երկրներ վերականգնվող էներգիա մատակարարելու հարցը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ երկրներին է փոխանցել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի նախագիծը․ ԶԼՄ-ներ
ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, կլինեն նաև ուղիղ չվերթներ․ ԱԳ նախարար
19:00
Անգլիայի տեղական ընտրություններում պահպանողականները կորցրել են տեղերի գրեթե կեսը
Ինչի մասին է «ղողանջում» Ալմա Աթան

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալն ընդունեց ՄԱԿ-ի գերագույն հանձնակատարին

Մայիսի 17-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին (Antonio Guterres), որը Հայաստան է ժամանել ՀՀ կառավարության հրավերով` մասնակցելու 2011 թվականի մայիսի 17-ին Երևանում կայանալիք դոնորների միջազգային համաժողովի աշխատանքներին:

Ողջունելով պարոն Գուտերեշին՝ ՀՀ փոխարտգործնախարարը նախ շնորհակալություն հայտնեց Գերագույն հանձնակատարին հրավերն ընդունելու և համաժողովին իր մասնակցությունը բերելու համար, ապա իր գոհունակությունն արտահայտեց ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ անցած տարիների ընթացքում ծավալած արդյունավետ համագործակցության համար:

Գերագույն հանձնակատարը նշեց, որ Հայաստանը, լինելով ՄԱԿ-ի փախստականների կարգավիճակի և անքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիաների անդամ, պետք է հետագայում ևս շարունակի ապահովել նշված փաստաթղթերի դրույթների իրականացումը: Այս առումով նա կարևորեց այս տարվա վերջում ՄԱԿ-ի կողմից Ժնևում կազմակերպվելիք նախարարական համաժողովը, որը նվիրված կլինի նշված կոնվենցիաների հոբելյաններին և հնարավորություն կընձեռի անդամ պետություններին` ամփոփելով այս ոլորտում կատարված աշխատանքները, ձեռնարկել նոր քայլեր: Հանձնակատարը նշեց, որ Հայաստանը` լինելով եվրոպական արժեքներ կրող երկիր, առաջնորդվում է այս չափանիշներով նաև իր երկրի ապաստանի համակարգի կատարելագործման հարցում:

Այնուհետև պարոն Կիրակոսյանը հակիրճ ներկայացրեց իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես անդրադառնալով հարևան երկրների հետ Հայաստանի հարաբերություններին:

Զրույցի ավարտին պարոն Գուտերեշն անդրադարձավ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի ուշադրության կենտրոնում գտնվող` աշխարհի մի շարք թեժ կետերի խնդիրներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում